Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:29 24-12-2022

Սաակաշվիլին նշել է, որ Պուտինը հրամայել է բանտում սպանել իրեն

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է, որ բանտում իրեն սպանեն։ Այս մասին Սաակաշվիլին հայտնել է ռուս փաստաբան և հաղորդավար Մարկ Ֆեյգինին ուղղված նամակում։

«Պուտինն իսկապես հրամայել է ինձ սպանել բանտում։ Ամերիկացի թունաբանները հաստատ որոշեցին, որ ես թունավորվել եմ բանտում, և որ դա առաջացրել է իմ բոլոր ախտանիշները։ Ես փորձում եմ դիմանալ»,- գրում է Սաակաշվիլին։

Ֆեյգինը սոցցանցերում հրապարակել է Վրաստանի երրորդ նախագահի նամակը, որը գրված է ռուսերենով, ինչպես նաև ամերիկացի թունաբանի եզրակացությունը։




Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում