copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:04 24-12-2022

Ալիևը Մակրոնի հետ զրույցում պնդել է, որ Լաչինի միջանցքը բաց է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Էմանուել Մակրոնն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով Ստեփանակերտ տանող ճանապարհին տիրող իրավիճակին։

Ադրբեջանի նախագահը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կրկին պնդել է ադրբեջանական այն թեզը, թե իբր Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց բողոքն են արտահայտում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ, ինչն հետևանքով լուրջ վնաս է պատճառվում շրջակա միջավայրին։

Բացի այլ Ալիևը նաև նշել է, թե այսպես կոչված ադրբեջանցի ակտիվիստները չեն խոչընդոտում ճանապարհը քաղաքացիական և մարդասիրական նպատակներով օգտագործելուն՝ հիշեցնելով մասնավորապես Կարմիր խաչի շարասյուների անցումը։

Ալիևն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ադրբեջանցի ակտիվիստների հիմնական պահանջն է դադարեցնել օգտակար հանածոների հանքավայրերի «ապօրինի շահագործումը» և ապահովել հանքերի տարածքում մոնիտորինգի ապահովումը։ Նա նաև հայտարարել է, որ «Հայաստանը դեռևս օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»։

Էմանուել Մակրոնը նշել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակմանը։

Ալիևն անդրադառնալով տարածաշրջանային խնդիրների առնչությամբ հավասարակշռված և անաչառ դիրորոշման կարևորությանը՝ նշել է, որ Ֆրանկոֆոնիայում և մի շարք այլ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի դեմ գործունեությունը ափսոսանք է պատճառում։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում