copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:12 23-12-2022

Մարզահամերգային համալիրում 5 օր շարունակ «Big Christmas market with Coca-Cola»-ն բաց կլինի հաճախորդների համար

Կարեն Դեմերճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Big Christmas Market with Coca-Cola» ցուցահանդես-տոնավաճառը։ Դեկտեմբերի 23-27-ը 250-ից ավելի հայկական ընկերություն՝ ամանորից առաջ հատուկ առաջարկներով ներկայացնելու է ամենատարբեր արտադրանքներ՝ ձեռագործից իրերից մինչև խնամքի միջոցներ, նվերներից մինչև ամանորյա տոնական սեղանի բաղադրիչներ։

Ներկայացված ընկերությունների ճնշող մեծամասնությունը հայկական փոքր և միջին բիզնեսներն են, որոնք կարողանում են ներկայանալ միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին՝ մեկ հարթակում:

«Big Christmas Market with Coca-Cola» -ի բացմանը ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, ովքեր կարևրեցին ցուցահանդես-տոնավաճառի դերը Հայաստանի տնտեսությանն մեջ՝ բարի ընացք մաղթելով միջոցառմանը։

Ամանորյա ամենամեծ ցուցահանդեսը նաև սոցիալական բաղադրիչ ունի, բարեգործական հիմնադրմում կվաճառեն ձեռագործ իրեր, իսկ սահմանամերձ երեխաների համար տեղադրված կլինի նվերների արկղ։

Մուտքն ազատ է իսկ Հանրապետության հրապարակից դեպի համալիր են շարժվելու անվճար ավտոբուսներ՝ յուրաքանչյուր կլոր ժամը մեկ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում