copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:00 21-12-2022

ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորների, ԿԲ նախագահի տեղակալի և խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը։ Այսօր խորհրդարանը քվեարկությամբ կընտրի ԿԲ փոխնախագահ, ԿԲ խորհրդի անդամ, նաև Վճռաբեկ դատարանի դատավորներ։

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում խորհրդարանն արդեն քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցերը։

Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Արման Կուրեխյանի թեկնածությունները:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ-ում առաջարկվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Ղազարյանի թեկնածությունը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածությունը:

Դատավորների թափուր տեղերի ընտրությունը կանցկացվի 12։00-ին՝ 45 րոպե տևողությամբ։

ԿԲ նախագահի տեղակալի և խորհրդի անդամի ընտրությունը տեղի կունենա 13։00-ին՝ 30 րոպե տևողությամբ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ