copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:11 20-12-2022

Մի անգամ եկել են, որ անցնեն, չեն թողել, էլ ռիսկ չեն անի, որ նորից գան. Մարտակերտի բնակիչները փակել են Աղդամից Քարվաճառ գնացող ճանապարհը

«Որ ասեմ՝ լավ ենք, կհավատա՞ք, որ լավ ենք»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում սրտնեղած ասաց Մարտակերտի բնակիչ Լյուբա Առուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են, ինչի կարիք ունեն այս պահին։

«Խանութներում արդեն բան չկա, որ մարդիկ առնեն»,- նշեց Առուստամյանը։

Դիտարկմանը, որ տեղի իշխանությունները անընդհատ հայտնում են, որ ինչ-որ բանի պակաս չկա, բնակչուհին ասաց. «Էդ երևի իրենց համար պակաս չկա, մեր համար կա։ Պեսոկ չկա, ալյուր չկա, չայ չկա, ծխախոտ չկա, որ առնի ժողովուրդը»։

Հետաքրքրվեցինք Լյուբայից՝ բոլո՞ր խանութներում է այդ իրավիճակը, Լյուբան պատասխանեց. «Այո՛, բոլոր խանութներում է այդպես»։

Հարցին, թե դեղորայքի պակաս կա՞, Լյուբան պատասխանեց. «Դեղորայք երեկ ստացել են»։

Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տեղափոխել Արցախ, Լյուբան արձագանքեց՝ Մարտակերտ դեռ ինչ-որ բան չի եկել։

Հարցին, թե ճիշտ է արդյոք այն, որ այս պահին Աղդամից Քարվաճառ գնացող ճանապարհը Մարտակերտի շրջանում փակ է, Լյուբան պատասխանեց. «Հա, ճիշտ են արել, փակել են, որ իրանք չեն թողում, որ այդ կողմով գնան, իրենք էլ սա են փակել, ասում են՝ մինչև այն կողմը չբացեք, չենք թողի՝ գնաք։ Արդեն մի շաբաթ է՝ փակ է, մի անգամ եկել են, որ գնան, չեն թողել, էլ ռիսկ չեն անի, որ նորից գան։ Որ իրանք մեզ չեն թողնում՝ գանք Հայաստան, թող իրենք էլ չգնան դեպի Քարվաճառ»։

Հարցին, թե ինչպես են տեսնում այս իրավիճակի հանգուցալուծումը, տիկին Լյուբան պատասխանեց. «Ճանապարհը պիտի բացվի, որ ժողովուրդը կարողանա գնալ-գալ, համ էլ սննդամթերք տեղափոխեն՝ ժողովուրդը կարողանա ապրել»։

Հարցին, թե Արցախը լքելու մտադրություն ունե՞ն, արձագանքեց. «Չէ՛, մենք մնալու ենք այստեղ, պետք է այստեղ ապրենք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները