Ներքին 3 տարի առաջ - 15:36 18-12-2022

Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած երեխաները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Բեգլարյան

Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած և երևանցի մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ գետնին նկարելով իրենց պատկերացումներն ու հույզերը կապված Արցախի ներկա իրավիճակի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվելու պատճառով մնացել է Երևանում մի խումբ այլ պաշտոնյաների հետ:

«Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում ենք ու զրուցում երեխաների հետ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում հարյուրավոր արցախցի երիտասարդների մասնակցությամաբ, տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում