copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:52 17-12-2022

Մեկ անձից տարբեր գնումներ նույն ԱՊԸ-ից. վարչապետի աշխատակազմն ակտիվ է. Ժողովուրդ

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից վերջին շրջանում իրականացված գնումները բավականին ուշագրավ են: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմը «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ-ից 1 մլն 550 հազար դրամի Ռեգուլյար տեսակի բենզին է գնել:

Գնումը կատարվել է մեկ անձից: Ըստ Մտավոր սեփականության գործակալության՝ Max Oil ապրանքային նշանի իրավատերը «Մաքս օիլ» ՍՊԸ-ն է (հիմնադրվել է 2017 թվականին): «Մաքս օիլ»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին: «Մաքս օիլ»-ի տնօրենը Կամո Մելքոնյանն է: Նա նաեւ «Կամօյլ» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է: «ՊԼԱԶԱ ՍԻՍՏԵՄՍ» ՓԲԸ-ի հետ վարչապետի աշխատակազմը պամանագիր է կնքել 290 հազար 430 դրամի չափով. այս գումարով իրականացվել է հանրային սննդի ծառայության մատուցում: Եվս 387 հազար 150 դրամի չափով էլ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է ստորագրվել «Էմ Բի Ջի Գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Պայմանագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գումարով եւս կազմակերպվել է հանրային սննդի ծառայության մատուցում: Նույն ՍՊԸ-ի հետ եւ կրկին հանրային սննդի ծառայության մատուցման համար վարչապետի աշխատակազմը եւս մեկ պայմանագիր է կնքած եղել՝ 784 հազար 250 դրամի չափով: Նշենք, որ «Էմ Բի Ջի Գրուպ» ընկերությանն է պատկանում «Ծիրանի» ռեստորանների ցանցը։ Միայն վարչապետի աշխատակազմը չէ, որ այս ՍՊԸ-ի հետ պայմանագիր ունի: 2020 թվականի մայիսի 21-ից մինչեւ 31-ը ներառյալ 11 օրվա համար մեկ անձից կատարվել է 12 միլիոն 291 հազար դրամի գնում Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի համար։ Գնումն այդ ժամանակ կատարվել է «Էմ Բի Ջի Գրուպ» ՍՊԸ-ից՝ COVID 19-ի դեմ պայքարում սննդի մատակարարման ծառայությունների դիմաց։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին