copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:49 17-12-2022

Հայ վարորդները երեք օր է՝ մնացել են հայ-վրացական սահմանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լարսի անցակետում մի քանի ամիս խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդներն այժմ էլ հայ-վրացական սահմանային անցակետում են խցանման մեջ հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը Բագրատաշենի անցակետը հատել փորձող հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում հատել Բագրատաշեն-Սադախլո անցակետը:

«3 օր է, ինչ վրացական կողմում եմ՝ վրացական Շուլավեր գյուղի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Մեզ ասում են, որ «տամոժնիայի» հայկական կողմում այնքան շատ են հերթերը, որ մեքենաների թողունակությունը բավական դանդաղ է իրականացվում: 2-3 ամիս հերթերի, խցանումների մեջ ենք մնացել: Սոված, ծարավ, առանց կենցաղային տարրական պայմանների օրեր ենք անցկացրել, հիմա էլ, փաստորեն, եկել ու այստեղ ենք մնացել, որովհետեւ մեր հայրենակիցները ալարում են մի քիչ արագ աշխատել, արագ կազմակերպել ամեն ինչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց բեռնատարի վարորդներից մեկը՝ նեղսրտելով, որ սա պետության վերաբերմունքի մասին է վկայում:

Մեր զրուցակիցը վորդովված նշեց, որ եթե ՀՀ քաղաքացիները պետության համար իսկապես արժեք ներկայացնեին, ապա իշխանություններն ամեն բան կանեին, ամեն ջանք կգործադրեին, որ 2-3 ամիս անմարդկային պայմաններում գոյատեւած մարդիկ օր առաջ տուն հասնեն»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին