copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:23 17-12-2022

Հերթական փնթի նախաձեռնությունը․ Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս կառավարության կողմից ընդունվեց, այնուհետև խորհրդարանում արտահեթ ռեժիմով հաստատվեց Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին իշխանությունների նոր նախաձեռնությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում մոտեցումներն այս հարցի վերաբերյալ այնքան էլ միանշանակ չեն։ Նախնական տեղեկությունների համաձայն, նախատեսվում է ստեղծվելիք կառույցում բավական բարձր աշխատավարձեր սահմանել, պարգևավճարներ տրամադրել, ինչը, տրամաբանական է, հանգեցնելու է պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությանը, սակայն նախագծում փաստացի չի նշվում, թե ինչ գումարներով է այդ ամենն իրականացվելու։
Բացի դրանից, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում բացակայում են այդ ծառայության ստեղծման ու պահպանման նպատակով անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ կոնկրետ հաշվարկներով հիմնավորված ֆինանսական գնահատականները։ Ըստ էության, իշխանությունների կողմից ներկայացվել է մի նախագիծ, որտեղ բացակայում է դրա ստեղծման հիմք հանդիսացած հետազոտությունների, վերլուծությունների արդյունքները, ինչպես նաև միջազգային փորձի փաստացի վերլուծությունը: Բացի դրանից, դեռևս հստակեցված չէ, թե կառուցվածքային ինչ ստորաբաժանումներից է այն կազմված լինելու և կադրային ինչ բաշխվածությամբ։ Այլ կերպ ասած՝ իշխանություններն իրենց բնորոշ ձևով հերթական փնթի նախաձեռնությունն են կյանքի կոչում։

Հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, առանցքային համարվող այս կառույցին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է տրամադրել բավական արտոնյալ կարգավիճակ և գործելու լայն շրջանակ։ Սա, բնականաբար, լուրջ մրցակցություն է սկսել կառույցի ղեկավարի թեկնածուների առումով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, դեռևս անորոշ է, թե ով է ղեկավարելու կառույցը, և ներկայում քննարկվում են մի քանի, այդ թվում՝ «էկզոտիկ» անուններ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին