Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:22 16-12-2022

Հայաստանը լրացված դիմում է ուղարկել ՄԻԵԴ, որովհետև անհապաղ բուժօգնության կարիք ունեցողների թիվն ավելացել է. Դրմեյան

Միազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ոչ միայն Եվրոպական դատարան է գանգատ ներկայացրել, այլ նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Արդարադատության միջազգային դատարան դիմել ենք նամակով, խնդրելով, փոխանցել Ադրբեջանին մեր այն դիրքորոշումը, որ 48 ժամվա ընթացքում պետք է ապաշրջափակվի Բերձորի միջանցքը, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի ազատ տեղաշարժի իրավունքն ապահովել»,- նշեց նա։

Դրմեյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը պահանջը չբավարարի, ապա կներկայացվի նոր նախականխիչ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում։

«Մեկ դիմում ներկայացրել էինք 2021-ին՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում, որը բավարարվել էր և մի քանի կոմպոնենտ ուներ՝ ատելության խոսքի վերացում, հետաքննությունների իրականացում, պատմամշակութային հուշարձանների պահպանություն եւ ռազմագերիների իրավունքների պաշտպանություն։ Երկու օր առաջ է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարան, բառացիորեն րոպեների ընթացքում մենք ծանուցում ենք ստացել դատարանից, որ փոխանցվել է Ադրբեջանին»,- ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։

Անդրադառնալով ՄԻԵԴ ներկայացված դիմումին ՝ Դրմեյանն ասաց, որ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը երկու կոմպոնենտ է ներառում՝ ամբողջությամբ ապաշրջափակել ճանապարհը եւ նշված են այն անձանց տվյալները, որոնք Հայաստան տեղափոխվելու անհապաղ անհրաժեշտություն ունեն. «Մեր դիմումն ուղարկելուց 1-2 ժամ անց ստացանք դատարանի նամակն այն մասին, որ Ադրբեջանին տրված է մինչեւ երկուշաբթի ժամը 16։00-ն ժամանակ, որպեսզի ներկայացնի դիրքորոշում մեր պահանջի վերաբերյալ»։

Անդրադառնալով պրակտիկային՝ մասնագետն ասաց, որ եթե 44-օրյա պատերազմի հատկապես ակտիվ փուլում ներկայացվող միջանկյալ միջոցներին Ադրբեջանը պասիվ էր արձագանքում, ապա հետպատերազմյան շրջանում ձեռնարկված իրավական գործընթացներին Ադրբեջանը շատ արագ է արձագանքում կամ առնվազն ինֆորմացիա է տրամադրում. «Սա ենթադրում է, որ այս պրոցեսները որոշակի ազդեցություն ունենում են»։

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Ըստ որոշման՝ Ադրբեջանին ժամանակ տրամադրվել մինչեւ երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել