Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:05 15-12-2022

Այդ մարդիկ «Գորշ գայլերի» անդամներ են, որի գործունեությունը Ֆրանսիան արգելեց իր տարածքում․ Թաթոյան

Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, իրականացնում է Արցախի շրջափակում՝ դրանով վարելով նաև Արցախի հայության բնաջնջման քաղաքականություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նրանք նաև փոխել են մարտավարությունը, իբր բնապահպանական ակտիվիստներ են բերել, փորձում են ցույց տալ, թե իբր մարդու իրավունքների իրացմամբ են զբաղված: Կարծում եմ՝ Ֆրանսիան այն պետություններից է, որ իրապես գիտակցում է մարդու իրավունքների արժեքը։Պետք է հստակ արձանագրվի, որ ադրբեջանական այս ակցիան որևէ կապ չունի բնապահպանական ակտիվիստների հետ: Նրանք պետության կողմից ուղարկված, պետական կազմակերպմամբ գործող մարդիկ են՝ նախկին ու ներկա զինվորականներ: Մարդիկ, ովքեր ֆինանսավորվում են ուղիղ Ադրբեջանի բյուջեից: Նրանց թվում են «Գորշ գայլերի» անդամներ: Ես շատ լավ հիշում եմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դեսպանն ինձ հետ հանդիպման ժամանակ ասաց ուրախալի լուրը, որ Ֆրանսիան արգելել է «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում որպես տեռորիստական կազմակերպություն: Դրանք այն մարդիկ են, որոնք պատերազմից անմիջապես հետո հենց Ֆրանսիայի տարածքում որսի էին ելել, փորձում էին գտնել հայերի, որ հաշվեհարդար տեսնեն»,-ասաց Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում