copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:09 15-12-2022

Սա հայ ազգի հանդեպ էթնիկ ու կրոնական հատկանիշով անհանդուրժողականության և ատելության ակնհայտ դրսևորում է․ հայտարարություն

Արցախի Հանրապետության ԼՂՀ դատավորներ հասարակական կազմակերպության և ՀՀ դատավորների միություն ՀԿ նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․

«Սույնով ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում հումանիտար ճգնաժամի մասին։ Դեկտեմբերի 12-ից առավոտյան ժամը 10:30-ից ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև, որի արդյունքում դադարեցվել է նաև Արցախի գազամատակարարումը:

Որպես հետևանք Արցախի Հանրապետության 120 000-ից ավելի խաղաղ բնակիչներ կանգնել են հումանիտար աղետի շեմին, վտանգվել է Արցախի բժշկական հաստատությունների, կոմունիկացիաների, այլ կառուցակարգերի բնականոն գործունեությունը, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները։ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարման դադարեցումը, Լաչինի միջանցքը փակելը հանգեցրել են Արցախի հազարավոր մարդկանց՝ այդ թվում երեխաների, ծերերի, հաշմանդամների միջազգայնորեն ընդունված և ճանաչված կյանքի, ապրելու, ազատ տեղարժվելու իրավունքների զանգվածային ոտնահարմանը։

Վերը նշված գործողությունները չեն կարող այլ կերպ մեկնաբանվել, քան Ադրբեջանի տասնամյակներով ձևավորված հայատյաց միասնական քաղաքականության բաղկացուցիչ մաս, որը հայ ազգի հանդեպ էթնիկ ու կրոնական հատկանիշով անհանդուրժողականության և ատելության քարոզչության ակնհայտ դրսևորում է:

Դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, ՄԱԿ, ԵԽ անդամ պետությունների և պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կասեցնելու ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում