copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:08 15-12-2022

ԱԺ նախագահի «պուլպուլակները» և ֆեյքնյուզային հայտարարությունը

Ճակատագրի հեգնանքով պաշտոնների նշանակված երիտՔՊ-ականներին ոչ կարգավիճակը, ոչ ժամանակը չեն լրջացնում։ Նրանք նույն մանկամիտ և պրիմիտիվ մակարդակում են, ինչպես մինչ պաշտոնը։

Բայց եթե շատ հայտարարությունների վրա կարելի է աչք փակել կամ հումորներ ձոնել, անցնել առաջ, ապա հայտարարություններ կան, որ երկիր են խայտառակում։

Հիմա հերթական անգամ փայլատակել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված հարցին անդրադառնալով՝ նա նշել է, թե «մեր տեղեկություններով՝ ՌԴ-ն պատրաստվում է հասցեական հայտարարություն անել»։

Այստեղ են ասել՝ այ ընկեր ջան, դու ֆեյքնյուզ ես, թե դեռ araratnews-ի խմբագիրն ես, չնայած ինչ տարբերություն, գուցե երկրի թիվ 1 «Հավաստի աղբյուրի» ընկերն ես, դրա համար ես քեզ թույլ տալիս նման հայտարարություններ անել։

Ո՞վ է տեսել ԱԺ նախագահը իր «պուլպուլակներին» վկայակոչելով նման պատասխանատու հայտարարություն անի, էլ չասած, որ գոնե այս պահի դրությամբ Սիմոնյանը ստել է, համենայն դեպս, ՌԴ-ն դեռ հուսախաբ է անում մեզ և որևէ կոշտ, հասցեական հայտարարություն չի անում։

Խնդիրը թերևս այն է, որ Սիմոնյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային դաշտում նման անպատասխանատու վարքագիծ է դրսևորել, պատերազմի օրերին «լավ լուրեր են լինելու» հայտնի ստատուսի համար նա անարգանքի սյունին գամվեց, բայց, փաստորեն, դասեր չքաղեց։