copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:38 13-12-2022

Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Դեկտեմբերի 13-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամեդ Մահմուդ Դահին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Ողջունելով Հայաստանում դեսպան հավատարմագրելու Մավրիտանիայի կառավարության որոշումը՝ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Դահիին նշանակման առթիվ և հաջողություն մաղթել նրան կարևոր առաքելության իրականացման գործում։ Իր հերթին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դեսպանը հայտնել է իր հանձնառությունը գործադրելու բոլոր ջանքերը Հայաստանի և Մավրիտանիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում կապերի և համագործակցության հաստատման և ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև տնտեսական տարբեր ճյուղերում փոխշահավետ համագործակցության հաստատման հեռանկարները։ Այս տեսանկյունից կարևորվել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, փոխայցելությունների և հանդիպումների իրականացումը։ Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ՖՄԿ և այլն) շրջանակներում համագործակցության դրական փորձին և շեշտվել է դրա շարունակականության անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների: Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը դեսպան Դահիին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ