copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:23 10-12-2022

ԵՄ-ն ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ստեղծման ուղղությամբ. Տոյվո Կլաար

Եվրամիությունն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ TRT World Forum համաշխարհային ֆորումի շրջանակում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Կա խաղաղության հասնելու իրական ցանկություն և հնարավորություն: Բայց 30 տարվա հակամարտությունից հետո շատ ջանքեր են պահանջվում վստահություն ստեղծելու համար»,- Կլաարի խոսքերը մեջբերում է TRT World Forum համաշխարհային ֆորումի «Թվիթեր»-ի էջը:



Նրա խոսքով՝ ԵՄ-ն լայնորեն աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ վստահությունը կառուցելու համար, սակայն շատ ավելին է պետք:

Ըստ Կլաարի՝ երկու կողմից էլ անհրաժեշտ է առաջնորդություն, և խոսքը ոչ միայն երկու պետությունների ղեկավարների ջանքերի, այլև՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև վստահության ստեղծմանն ուղղված միջոցների մասին է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի