copy image url
Ներքին Ավելին 3 տարի առաջ - 13:56 10-12-2022

Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ելույթիս ոչինչ չի խանգարելու. Մալենան մեկնաբանել է իր՝ բեմից ընկնելը

«Շնորհակալ եմ այսքան անհանգստանալու, նամակների համար։ Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ելույթիս ոչինչ չի խանգարելու։ Կհանդիպենք՝ ամսի 11-ին»,- Ինստագրամյան իր սթորի բաժնում հրապարակված տեսանյութում հայտարարեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող երգչուհի Մալենան։

Ընկնելու վերաբերյալ Oragir.News-ը երեկ փորձել էր Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանից տեղեկություն իմանալ, վերջինս հրաժարվեց պատասխանել՝ տալով PR մենեջեր Աննա Օհանջանյանի համարը, ով անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Մալենան եվրատեսիլյան փորձի ժամանակ ընկել ու վնասել է դեմքը, իսկ նրա եվրատեսիլյան ելույթը կասկածի տակ էր դրվում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում