copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:30 08-12-2022

ԵՊՀ մամուլի խոսնակը ևս վրդովված է ԵՊՀ ռեկտորի ու նրա փաստաբանի անգրագիտությամբ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ լուսանկարներ է հրապարակել՝ կից հայտնելով, որ ԵՊՀ-ից ստացել է «Դիրքորոշում» անվանմամբ գրություն, որի 7 էջում 117 սխալ կա:

ԵՊՀ-ի կողմից այդքան «գրագետ» գրությունն անմիջապես գրավեց շատերի ուշադրությունը․ այս կարգի անարգա՞նք հայոց լեզվի հանդեպ։

Լուսանկարները թերթելիս զարմանքը կրկնապատկվեց։ Պարզվում է, որ տեղադրված լուսանկարներից մեկը հավանել է նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը։

Եթե ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք, առաջին բանը, որ գալիս է մտքիդ, հետևյալն է․ ԵՊՀ մամուլի խոսնակը թաքուն հետևում է իրադարձություններին, բայց չի տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին և պատահաբար հավանել է գրառումը։ Բայց կա երկրորդ տարբերակ ևս․ իսկ գուցե Ազնիվ Գրիգորյանի մեջ արդարության զգացո՞ւմն է արթնացել, և անհայտ բուհի շրջանավարտը որոշել է իր բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ԵՊՀ ռեկտորի։

Սպասենք ու տեսնենք՝ հիմա հերթական «կռուտիտի՞ն» ենք ականատես լինելու, թե՞ ԵՊՀ ռեկտորի ու նրա փաստաբանի անգրագիտության բարձր աստիճանի վերահաստատմանը։



ՀԳ․ Նշենք, որ նյութը հրապարակելուց հետո Ազնիվ Գրիգորյանը փոշմանել ու հետ է «վերցրել» հավանումը։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում