copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:59 08-12-2022

Իրանցի դիվանագետի համոզմամբ՝ Ալիևը հասկացել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումն անհնար է

Նորվեգիայում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան, աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Աբդոլռեզա Ֆարաջիրադը հայտարարել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկացել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումն անհնար է։ Այս մասին Ֆարաջիրադը ասել է իրանական «ISNA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ֆարաջիրադը շեշտել է, Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կողմից անցկացված զորավարժությունները զայրացրել են Ալիևին, քանի որ նա հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անհնար է։

«Ալիևն, օգտվելով Իրանում տեղի ունեցող ցույցերից, Իրանի դեմ խստացրել է իր հռետորաբանությունը։ Սակայն ներքին միասնության, միջուկային գործարքի վերականգնման արդյունքում երկրում առկա խնդիրների մի զգալի մասը կկրճատվի, և Ալիևի նմաններն իրենց ավելի զուսպ կպահեն»,- ասել է նա։

Իրանցի դիվանագետը նշել է, որ անհրաժեշտ է լուծել այս խնդիրները, որից հետո պարզ կլինի, թե ինչ կանի Իլհամ Ալիևը։ «Եթե ​​նրա լեզուն շատ երկար է, բնականաբար, պետք է նրան ցույց տաք ձեր տեղը»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանների մոտակայքում համատեղ զորավարժություններ են սկսել։ ամատեղ զորավարժություններն ընդգրկում են Բաքու քաղաքը և Աստարայի, Ջաբրայիլի (Մեխակավան-խմբ) և Իմիշլիի շրջանները։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում