copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:17 07-12-2022

Ադրբեջանում ակտուալ է դարձել Նախիջևանի ինքնավար հանրապետության լուծարման հարցը․ Արա Պողոսյան

«Գիտեմ, որ հիմա շատերը ինձ գուցե ճիշտ չեն հասկանա, բայց հոգ չէ...»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Այսօր Ադրբեջանում ակտուալ է դարձել Նախիջևանի ինքնավար հանրապետության լուծարման հարցը։ Հայաստանի Հանրապետությունն այսօր պետք է բարձրացնի դրա անթույլատրելիությունը։ Մոսկովյան պայմանագրի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, ուստի պետք է ճիշտ աշխատանքի շնորհիվ կանխել, կամ առնվազն Նախիջևանի հարցում ցույց տալ, որ այն միանշանակորեն չի' կարող համարվել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանության ներքո։ Մոսկովյան պայմանագրի համաձայն Նախիջևանը դրվել է որպես պրոտեկտորատ Ադրբեջանի ենթակայության ներքո։ Սա լիիրավ ինքնիշխանություն չի' կարող ենթադրել։

Ուստի այս հարցը պետք է դառնա հայկական «փափուկ ուժի» ռեսուրս միջազգային հարթակներում, սակայն առաջին հերթին` Իրանի և Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունների լուրջ նյութ պետք է դառնա։

Ի դեպ` Նախիջևանի նկատմամբ Հայաստանի պահանջն իսկապես կարող է լինել հիմնավորված և իրական։

Սա կոչվում է ռազմավարական տեսիլքի հարթում...

Այս պահին գուցե մեզ առարկայական ոչինչ չի' տա, բայց վաղը...»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում