copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:37 06-12-2022

Թաթոյանն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառմանը արժանացել է «Ազատության» մրցանակի

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառման ժամանակ դեկտեմբերի 3-ին Արման Թաթոյանն արժանացել է պատվաբեր «Ազատության» մրցանակի` իր գործունեության համար:

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ ելույթով շնորհակալություն է հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ:

Նա կարևոր է համարել տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են իր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին:

Նշենք, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում