copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:56 06-12-2022

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ասադ-Էրդողան հանդիպման համար

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Սիրիայի և Թուրքիայի միջև և հարթակ տրամադրել երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը RT Arabic-ին տված հարցազրույցում:

«Համոզված եմ, որ նման հանդիպումների անցկացման հարցում լուրջ և հստակ մոտեցում է պետք, որպեսզի այդ հանդիպումը միայն ֆորմալ բնույթ չկրի, որպեսզի դրա արդյունքում դրական արդյունքներ գրանցվեն, որոնք անհրաժեշտ են թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, և ամբողջ տարածաշրջանին: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ողջունում ենք նման քայլը...

Մենք միշտ պատրաստ ենք ընդառաջ գնալ ինչպես մեր սիրիացի ընկերներին, այնպես էլ թուրք գործընկերներին։ Եվ եթե նրանք նման անհրաժեշտություն կամ օգուտ են տեսնում մեր միջնորդության կամ նման հանդիպումների անցկացման համար ռուսական հարթակ տրամադրելու հարցում, ապա մենք միշտ պատրաստ ենք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նման հանդիպման անցկացումը կախված է երկու երկրների ղեկավարության քաղաքական կամքից։

Օգոստոսի 5-ին Սոչիում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Անկարայում քննարկվում է Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև ուղիղ կապեր հաստատելու հնարավորությունը։ Այս կապակցությամբ թուրքական իշխանությունները հայտարարել են, որ նման բանակցություններ դեռ նախատեսված չեն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում