Ներքին 3 տարի առաջ - 15:31 03-12-2022

Սուրբ Գրքում 365 անգամ՝ ամեն օրվա համար հիշեցում կա՝ մի՛ վախեցիր. Արման դպիր Բաղդասարյան

Համացանցի ընթերցողներիս համար չբացահայտված ոլորտ է հոգևոր աշխարհը, իսկ կրթական խնդիրների մասին խոսելիս գրեթե երբեք չեք հանդիպի ճեմարանական կրթության մասին դիտարկումների:

Oragir.News-ն այսօր ներկայացնում է սասունցիների ընտանիքում ծնված երիտասարդի՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի 4-րդ լսարանի սան Արման դպիր Բաղդասարյանի՝ պատմությունից դեպի հոգևոր ձգված փնտրումների պատմությունը:

Արման դպիր Բաղդասարյանը մեծացել է սասունցիների ընտանիքում՝ մշտապես զգալով ազգայինի ավանդույթների-գաղափարների զորությունը: Դեռ փոքրուց փորձել է բացահայտել իր՝ մարդու, հայի պատմությունը: Փնտրտուքները շարունակվում են մինչ օրս: Սկզբում որոշել էր Պատմության ֆակուտետում ուսսանել, բայց հետո ճանապարհը շարունակել է դեպի հոգևոր դպրանոց, քանի որ հոգին իրեն խաղաղված է զգում եկեղեցում: «Ուր էլ գնում եմ, եկեղեցի եմ գտնում, և հենց եկեղեցի եմ մտնում, այնտեղ ինձ զգում եմ՝ կարծես իմ հոր տանը՝ այդքան հարազատ»:

Նա պատմում է, որ ընտանիքն իր որոշումը շատ լավ է ընդունել. «Որևէ հոգևորական բարեկամ չունեմ, բայց հոգևորականների նկատմամբ մեր տանը ակնածանք կար»:

Հոգևորական առաքելությունը 21-րդ դարում շատ ավելի ծանր է, քանի որ հիմա նույն մարտահրավերները չեն, ինչ անցյալում. ըստ Արման դպիր Բաղդասարյանի՝ ժամանակակից աշխարհը, տեխնոլոգիական զարգացումները, գիտության փորձը՝ կլանել կրոնը, լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում հոգևորականներին: «Եվ այստեղ մենք փորձում ենք գիտության հետ մեկտեղ ճանաչել կրոնական-հավատքային այնպիսի նրբություններ, որոնցով կկարողանանք մարդկանց հոգիները բացել»,- ասում է նա:

Այստեղ՝ հոգևոր ասպարեզում, իհարկե, ճանապարհը հարթ չի եղել. տեսել է խնդիրներ, ունեցել հիասթափություններ. «Ճեմարանում, այո, շատ դժվարություններ կան, բայց այդ դժվարությունները Տիրոջով հաղթահարելի են»,- ասում է:

Պատերազմը, իր դիտարկմամբ, բացահայտեց նաև հոգևոր ոլորտի բացերը, շատ բան փոխվեց, և նոր խնդիրներ դրեց հոգևորականների առաջ. Մեծ կորուստներ ունեցած մարդիկ հաճախ եկեղեցում են մխիթարություն փնտրում: «Մարդիկ փափագում են վերստին տեսնել իրենց զավակներին, հայրերին,- ասում է նա:- Եվ պիտի հիշենք, որ Սուրբ Գրքում 365 անգամ՝ ամեն օրվա համար հիշեցում կա՝ մի՛ վախեցիր»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում