Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:51 01-12-2022

Շինթույլտվության տուրքը կավելանա 2-10 անգամ. անավարտ շինությունների սեփականատերերի հանդեպ վերաբերմունքը խստացվում է

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որոնց նպատակը անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով փաթեթը՝ ասաց.

«Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինթույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շենքի համար:

Հաջորդը, անավարտ շինություններն ավարտին չհասցնելու պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են: Օրինակ, Երևանում, ցանկացած գոտում, օրինակ՝ 5 հազար քմ շինարարության համար տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ: Մենք առաջարկում ենք այդ դրույքաչափերը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գորտիականությամբ: Այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ: Մասնավորապես, Երևանում 5 հազար քմ տարածքի համար շինթույլտվության տուրքը կկազմի ոչ թե 500 հազար, այլ 5 մլն դրամ:

Նախատեսում ենք նաև, որ երկրորդ, երրորդ անգամ շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար պետք է վճարվի ավելի բարձր դրույքաչափով տուրք, քան առաջին անգամ էր վճարել:

Երևանում սա վերաբերելու է բոլոր շենք-շինություններին, իսկ Երևանից դուրս չի վերաբերելու բնակելի տներին, իսկ սահմանամերձ բնակավայրերում որևէ փոփոխություն չի լինի»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից