copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:35 30-11-2022

Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու համար․ Տիգրան Աբրահամյան

Ամենամեծ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի։ Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել։

Դրանք նախապես եղել են կանխատեսելի՝ և՛ հետախուզական տվյալների, և՛ իրադրային վերլուծությունների առումով, սակայն դրանք կանխելու դիվանագիտական, ռազմական անհրաժեշտ գործիքակազմ չի կիրառվել։

Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը