copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:53 28-11-2022

Խորը նևրոզի դեմ ավելի արդյունավետ է պայքարել, քան խաղամոլության․ հոգեբան

Խաղադրույքներից կախվածությունը հոգեբանության մեջ մեկնաբանվում է որպես «հեշտ ճանապարհով փող վաստակելու միջոց»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Խոսում է նաև ավելի խորը հոգեբանական խնդրի մասին։ «Երբ մարդը հայտնվում է մի վիճակում, երբ իր ձեռքին լծակներ չունի, չունի իրեն հուզող կարևոր հարցերում որոշում կայացնելու հնարավորություն՝ սկսում է իրեն ուղղել դեպի միստիկա ու ճակատագիր փորձելու գործողությունների։ Դառնում է ճակատագրապաշտ․ բախտը փորձի, գուցե բախտը բերի․․․»,- ասաց նա։

Հոգեբանի բնորոշմամբ՝ մեկ արտահայտությամբ այս ամենը կարելի է անվանել հոգեբանական անօգնականություն։ «Դա «ադդիկտիվ վարք» է կոչվում։ Սա առավելապես արդեն ախտաբանական խնդիր է։ Այս մարդիկ, սովորաբար ներքին թերարժեքություն, կախվածություններ ու այլ նման խնդիրներ ունեն։

Երբ մարդն ընկնում է այդ ծուղակը, ցավոք սրտի, կարող է ճահիճի պես խորասուզվել ու հայտնվել այնպիսի կախվածության մեջ, որը բերում է թե՛ ֆինանսական և թե՛ հոգեբանական կոլապսի։ Այսպիսի դեպքերում գործում է «այս անգամ չեղավ՝ մյուս անգամ կլինի» սկզբունքը»,- ասաց նա։

Ըստ հոգեբանի՝ այդ հոգեվիճակին մարդն առավելապես հասնում է սոցիալական իրավիճակի վատթարացման ֆոնին։

«Հատկապես այն էյֆորիկ վիճակներից հետո, երբ մարդկանց մի հատվածին թվում էր, թե կյանքը դրախտ է դառնալու, իրենց կախարդական փայտիկ էին խոստացել և այլն։Վերջին տարիներին մեր իրականությունը մի տեսակ փոի էֆետկ ունի։ Սա, իհարկե, բերում է տրամադրությունների այնպիսի անկման, որ, այո, սոցիալական պայմանները նպաստում են դրան»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ այս դեպքում սոցիալական կարգավիճակն ու կրթված լինելու հանգամանքը մեծ դեր կարող է և չխաղալ։

Ըստ նրա՝ խնդիրն ավելի հեշտ է կանխարգելել, քան լուծել։ «Եթե մարդն արդեն խորասուզված է «ադդիկտիվ վարքի» մեջ, ապա այս դեպքում գործ ենք ունենում հոգեթերապեվտիկ շատ բարդ խնդրի հետ։ Ավելի պարզ ասած՝ այս դեպքում ավելի արդյունավետ է աշխատել խորացված նևրոզի հետ, քան «ադդիկտիվ վարքագիծ»՝ կախվածություն ունեցողի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից