copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 26-11-2022

Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային քննարկում էր հրավիրել՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմայով: Դա ենթադրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: ԱԺ-ում դեռ ամռանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը խոսել էր այդ մասին, թե կարգավորումն արդեն 2024-ին ուժի մեջ կմտնի: Աշխատանքային քննարկմանը, օրենսդիրներից բացի, մասնակցում էին բանկային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ։

Քննարկման դռնփակ մասում, մեզ հասած տեղեկություններով, փորձագետները մեկ մարդու պես դեմ են արտահայտվել շարքային քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու գաղափարին, առավել եւս՝ առկա պատկերացումներին։ Նրանք Բաբկեն Թունյանին ասել են, որ իրենց մշակած նախագծով հնարավոր չէ իրագործել դա, այն է՝ հայտարարագրել եւ հարկել բոլորի եկամուտները՝ լցնելով պետական բյուջեն։ Ասել են, որ եթե համընդհանուր հայտարարագրում, ապա պետք է քաղաքացուց նախ, այսպես կոչված, զրոյական հայտարարագիր պահանջել, այսինքն՝ հայտարարատուն պետք է ապացուցի, որ իր նշած 200 հազար դոլարը կամ «Բենթլին» ունի, հակառակ դեպքում նորաթուխ չինովնիկները կարող են կամայական թվեր, փաստեր նկարել՝ իմանալով, որ հետո պաշտոնավարման ընթացքում մութ ճանապարհով նման եկամուտներ են ունենալու։ Բացի դա, պետք է շեմ սահմանել, որից սկսած՝ քաղաքացին պետք է ապացուցի իր ունեցվածքի օրինականությունը, ասենք՝ 100 մլն-ից բարձր եկամուտներ հայտարարագրած քաղաքացիները եթե չկարողանան ապացուցել, թե որտեղից այդ ունեցվածքը, ապա իրավական գործընթաց պետք է սկսվի նրանց նկատմամբ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ՔՊ-ում եւս ոչ միանշանակ է ընդունվել համընդհանուր հայտարարագրման գաղափարը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը