Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:36 25-11-2022

Ալիևը ցանկանում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթները զուգահեռաբար ընթանան։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Ալիևն այս մասին ասել է Բաքվում ընթացող «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովի ընթացքում։

Ալիևը շեշտել է, որ ներկայումս իրենք Հայաստանի հռետորաբանության փոփոխություններ են նկատում։ «Հիմա ասում են, որ ուզում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ մենք ասում ենք՝ սրան ենք պաշտպանում։ Մենք ցանկանում ենք, որ այս երկու գործընթացները՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ընթանան միմյանց զուգահեռ»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը վստահ չէ, թե հայկական կողմը խաղաղության մասին խոսելիս որքանով է անկեղծ։ «Մենք ուզում ենք, որ նրանք հասկանան, որ իրենք ընդհանուր ոչինչ չունեն Ղարաբաղի հայերի հետ։ Մենք ուզում ենք Զանգեզուրի միջանցքը և ուզում ենք սահմանները սահմանազատել՝ հիմնվելով պատմական քարտեզների վրա, ոչ թե այն քարտեզների վրա, որոնք իրենք փորձում են ներկայացնել»,- ասել է նա:

Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը տարածքներ և նոր պատերազմ չի ցանկանում։ Նրա խոսքով, եթե Բաքուն դա ցանկանար, ապա կաներ դա։

Ադրբեջանի ղեկավարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Բաքվի և Անկարայի միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։ Նա նշել է, որ նախորդ տարի ստորագրված այսպես կոչված Շուշիի հռչակագրով Ադրբեջանը և Թուրքիան պաշտոնապես դարձել են դաշնակիցներ։

«Դա, ինչպես ասացի, իրականության ձևավորում էր, քանի որ երկար տարիներ Թուրքիան և Ադրբեջանը հանդես էին գալիս որպես դաշնակիցներ։ Մենք բարձր ենք գնահատում համագործակցության, գործընկերության և եղբայրության այս մակարդակը: Մենք բացարձակապես վստահ ենք, որ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում ապագայում միայն կամրապնդվի: Սա տարածաշրջանային կայունության շատ կարևոր գործոն է, քանի որ թուրք-ադրբեջանական համագործակցության նպատակը տարածաշրջանային կայունության ամրապնդումն է, և այդ գործոնը պետք է հաշվի առնեն բոլորը»,- ասել է նա։





Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել