Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:14 24-11-2022

Կարո՞ղ է մի օր ԱԱԾ պետը ոչնչացնի, օրինակ, «Ալֆայի» համագործակցությունը ԱԱԾ-ի հետ վկայող փաստաթղթերը․ Գեղամ Մանուկյան

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստով քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հետաքրքրվեցին, թե այդ ինչ փաստաթղթեր կան ԱԱԾ արխիվում, որոնց ոչնչացման հարցը քննարկվում է արտահերթ ռեժիմում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց․ «Բայց մի դրույթ ձեր խոսքի մեջ ընդհանրապես չկար․ ինչի՞ համար է այս փոփոխությունը։ Գործող օրենքով սահմանվում է, որ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման՝ լիազորված մարմնի արխիվում, այսինքն՝ ԱԱԾ-ում, և օրենքով կար դրույթ, որ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծում են օրենքով սահմանված կարգով։ Հիմա առաջարկում եք գաղտնազերծում կամ ոչնչացում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով․ դիցուք՝ ԱԱԾ աշխատողների հետ համագործակցել է «Ալֆա» կեղծանունով մեկը, ձեր առաջարկած փոփոխությունով կարո՞ղ է պատահի, որ մի օր օրինակ՝ ԱԱԾ պետը, ոչնչացնի «Ալֆայի» համագործակցությունն ԱԱԾ-ի հետ վկայող, հաստատող փաստաթղթերը։ Ընդհանրապես գաղտնի ծառայություններում 50 տարի հետո կարող են գաղտնազերծել որևէ անձի գործունեություն, բայց մինչև գաղտնազերծումը այս նոր փոփոխությամբ ԱԱԾ-ում իրավունք ունեն ոչնչացնել այդ փաստաթղթերը»։

ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն արձագանքելով հարցին՝ ասաց, թե ոչնչացման համար օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել։

«Փոփոխությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ ունենանք օրենքով սահմանված լիազորող նորմ՝ ոչնչացնելու համար։ Հիմա խնդիրն ինչու՞մն է, չեմ հասկանում ձեր տագնապը։ Օրենքով նախատեսվում է ոչնչացման հնարավորություն և այդ հնարավորությունը ԱԱԾ-ին տրվում է օրենքով կամ այլ իրավական ակտով։ Խնդիրը ո՞րն է։ Ինչ-որ մեկը չի տանելու մի հատ թուղթ ճղի, գցի», - ասաց ԱԱԾ փոխտնօրենը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել