copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:31 23-11-2022

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար, եթե երկու պետություններն էլ դա անհրաժեշտ համարեն: Զասն այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում։

«Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի հետագա կարգավորմանը։ Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և փորձ ՝ օգնելու մեր երկու պետություններին այդ նպատակին հասնելու հարցում»,- ասել է Զասը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը կարող է աջակցություն ցուցաբերել, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ համարեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից