copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:22 22-11-2022

Կիրառում են բոլոր հնարավորություններն ու գործիքները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Վերջին շրջանում Ֆեյսբուքի հայկական տիրույթում առանձին օգտատերերի էջերի դիտողականության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Խնդիրը վերաբերում է սոցիալական այս հարթակում ակտիվ օգտատերերի անձնական օգտահաշիվների հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելուն։

Այս պրոբլեմն առավել ցայտուն է արտահայտված ընդդիմադիր հայացքներ ունեցող «սեկտորի» ներկայացուցիչների պարագայում. որոշակի գործիքակազմով հաջողվում է էջերի դիտողականության նվազեցման հասնել գոնե որոշակի ժամկետով։ Թերթի տեղեկություններով, իշխանությունների տեղեկատվական բլոկի պատասխանատուներն այս հարցում հնարավոր ու անհնար քայլերի են դիմում։

Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ իշխանությունները «բողոքները» տեղ հասցնելու համար կիրառում են բոլոր հնարավորություններն ու գործիքները, այդ թվում՝ ուղիղ փոխանցման մեխանիզմները։ Ի դեպ, այս «գործընթացի» շրջանակներում նաև արգելափակումների են հասնում. ի մասնավորի, վերջերս մի շարք ակտիվ օգտատերերի էջեր արգելափակվել էին մեկ ամսով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել