copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:04 18-11-2022

Թեհրանը և Անկարան դատապարտում են երկու երկրներում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումները

Իրանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարներ Ահմադ Վահիդին և Սուլեյման Սոյլուն հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, կողմերը դատապարտել են երկու երկրներում իրականացված հարձակումները։

Կողմերը կոչ են արել ընդլայնել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային համագործակցությունը։ Վահիդին և Սոյլուն ընդգծել են նաև ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու արտահանձնման դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Իրանի ներքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ կիրակի օրը Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ՝ նշելով, որ Իրանն ու Թուրքիան ընդհանուր թշնամիներ ունեն։ Վահիդին նաև կոչ է արել ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության և երկու երկրների անվտանգությունը խախտողների դեմ մղվող պայքարում։

Վահիդին մատնանշել է Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից ցուցաբերված աջակցությանը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ուժեղ և կայուն Թուրքիային և կարծում է, որ երկու երկրների անվտանգությունն ու հեղինակությունը նպաստում են երկու կողմերին և տարածաշրջանին», - ասել է նա։

Պաշտոնյան Անկարա այցելելու հրավերի համար շնորհակալություն է հայտնել Սոյլուին՝ հույս հայտնելով մոտ ապագայում կայցելի Թուրքիա։

Սուլեյման Սոյլուն կարևորել է երկու երկրների պատմական և ռազմավարական հարաբերությունները։ «Մենք հավատարիմ ենք Անկարայի և Թեհրանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն՝ ավելի քան նախկինում»,- նշել է նա։

Թուրքիայի ներքին գործերի նախարարն անդրադարձել է այն շրջանակներին, ովքեր ծրագրում են թուլացնել Թեհրանի ու Անկարայի հարաբերությունները։ «Երկու երկրների իշխանությունները, բոլոր առումներով իրենց հարաբերություններն ամրապնդելով, չպետք է թույլ տան չարագործներին՝ իրենց նպատկներին հասնել»,- ասել է թուրք նախարարը։

Նա նաև վստահեցրել է, որ Իրանի պաշտոնյաները ճիշտ կվերաբերվեն վերջին զարգացումներին, որոնք ղեկավարվում են կոնկրետ կառավարությունների կողմից։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է