copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:43 17-11-2022

Անհայտ կորած համարվող տղամարդու դին հայտնաբերվել է ծառից կախված․ shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ Ա․ Ս․-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում իր խոշոր եղջրավոր անասուններին արածեցնելիս է եղել Դիլիջան խոշորացված համայնքի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող «Նիրվանա» կոչվող հյուրանոցային համալիրի հարակից տարածքում, որտեղ գնացքի գծերի հարևանությամբ տղամարդու կախված դի է հայտնաբերել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քնիչները նշված վայրում ծառից պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ 79-ամյա Ռ․ Գ․-ի դին։

Արտաքին զննությամբ՝ բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը նոյեմբերի 11-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ