Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:10 15-11-2022

Էրդողանը և Բայդենը հանդիպել են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ինդոնեզիայում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է Բալիում ընթացող Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում։ Էրդողան-Բայդեն բանակցություններն անցկացվել են լրատվամիջոցների համար փակ ձևաչափով։

Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահների բանակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին և ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Հանդիպման մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված