Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:27 15-11-2022

Արցախի Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալը փակվել է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալն օրերս փակվել է, անձնակազմին բացատրություններ չեն տրվել պատճառների մասին, ասվել է, որ այդպես են նպատակահարմար գտնում։ Հիշեցնենք, որ հոսպիտալը ստեղծվել էր արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին։ Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ուղղորդելով ՊԲ լրատվականի կողմը։ «Դա մեզ հետ կապ չունի, Պաշտպանության բանակին դիմեք, մենք նման տեղեկություն հայտնելու իրավունք չունենք»,- ասաց Ավանեսյանը։

Արցախի ՊԲ լրատվականից չպատասխանեցին մեր զանգերին։ Տեղեկատվությունը մեզ փոխանցած Արցախի քաղաքական շրջանակներում տագնապած են, որ սկսվել է Արցախի ապառազմականացման գործընթացը, որի մասին Փաշինյանը խոսեց օրերս՝ Սոչիի հանդիպումից հետո տեղի ունեցած կառավարության առաջին նիստի ժամանակ։ Նա ասաց, թե «Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է եւ չունենալ»։ Փաշինյանը չասաց, թե արդյոք Ալիեւն ու Պուտինն ընդունե՞լ են իր առաջարկը, միայն նշեց, որ Արցախի իշխանությունների այդ առաջարկը մնում է ուժի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով