Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:25 14-11-2022

Ինչ արժի «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթի տոմսը

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Երևանում։ «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար Հայաստան են գալու16 երկրների պատվիրակություններ, որոնց համար տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվելու։

«Տոմսերի վաճառքը դեռ չի սկսվել, վաղվանից պարզ կլինի, թե երբ կսկսվի»,- այս մասին Oragir.News-ին հայտնեցին Հանրային հետուստաընկերությունից․

«Մարդիկ պետք է հետևեն հարթակներին Հանրային հետուստաընկերության կամ Եվրատեսիլի, այնտեղ տոմսերի մասին ամբողջ տեղեկատվությունը կտրամադրվի»։

Հարցին, թե ի՞նչ կարժենա «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթի տոմսը, պատասխանեցին.

«Արժեքը 5-30 հազար դրամ է լինելու դեկտեմբերի 11-ի համար շոու ծրագիրն այդ օրը եթեր է գնալու, դեկտեմբերի 10-ին նույն ծրագիրն է լինելու և դեկտեմբերի 10-ի տոմսերը 30 տոկոս զեղչով է լինելու»։

Հետաքրքրվեցինք, թե որևէ տարբերություն լինելու է 10-ի ու 11-ի ծրագրերում պատասխանեցին. «Ամբողջովին նույնն է լինելու դեկտեմբերի 10-ին ու 11-ին՝ նույն համարներով, նույն անակնկալներով։ Ուղղակի դեկտեմբերի 10-ի ծրագիրն արվում է, որպեսզի ժուրիները կարողանան տարբեր երկրներից տեսնել ու գնահատել, որ դեկտեմբերի 11-ին արդեն պատրաստ ունենան միավորներն ու միանգամից ասեն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել