Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:53 13-11-2022

Արմավիրի մարզում ցուլը հարձակվել է քաղաքացիների վրա. կան տուժածներ

Կատաղած ցուլը նոյեմբեր 12-ի առավոտյան հայտնվել է Արմավիր քաղաքի կենտրոնում և հարվածել անցորդներին՝ գետնին տապալելով նրանց։ Ըստ Արմավիրցիների՝ կենդանուն գնել են շուկայում, բայց շուկայից տեղափոխելու ընթացքում ցուլը ցատկել է բեռնատարի թափքից և հայտնվել փողոցում։ Ցլի հարձակումից տուժել է հինգ մարդ՝ երեք կին, մեկ տղամարդ և մեկ երեխա։

Տուժածներին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Արմավրի բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների՝ տուժած մարդիկ միջին ծանրության վնասվածքներ են ստացել։

Արմավիրի Բկ-ի բժիշկ Նարեկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքային յոթերորդ ողի կոտրվածք, բուժման նպատակով տղամարդը տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ․

«Մնացած հիվանդների մոտ վնասվածքները միջին ծանրության կարելի է գնահատել՝ սալջարդներ են, մեկ կնոջ մոտ կողերի կոտրվածք կա։ Հիվանդանոց տեղափոխված կանանցից մեկը, որի կողերը կոտրվել էին, շարունակում է բուժվել Արմավիրի բժշկական կենտրոնում»։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
11:55 Սեուտան պահանջում է արտակարգ դրություն հայտարարել. Իսպանիան զորք է տեղակայում անկլավում
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:38 «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը