copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:32 11-11-2022

Միքայել Արզումանյանի գործով հարցաքննվել է Հայաստանի և Արցախի գրեթե ողջ զինվորական վերնախավը

Oragir.News-ի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է Հայաստանի և Արցախի գրեթե ողջ զինվորական վերնախավը, բոլոր նրանք, ովքեր պատերազմի հետ որևէ առնչություն են ունեցել։

Ազումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցաքննություններ և առերեսումներ եղել են, բայց իրենք նախազգուշացված են ստորագրությամբ նախաքննական գաղտնիքը չհրապարակելու համար, հետևաբար անուններ հնչեցնել չի կարող։

«Այս փուլում չենք կարող անդրադառնալ մասնրամասներին, բայց հետագա փուլերում մանրամասն անդրադարձ կունենանք»։

Նա նաև տեղեկացրեց, որ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացվել է։

«Վերաքննիչ բողոք եմ ներկայացրել, այս պահին նախաքննությունը շարունակվում է։ Բնականաբար, պաշտպանյալս մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, այն փաստերը, որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել, դրանցով ուղիղ հակառակն է հիմնավորվելու։

Մենք հիմանվորելու ենք, որ այստեղ մաղադրանք գոյություն չունի»։

Անդրադառնալով Սեյրան Օհանյանին անձեռնմխելությունից զրկելու ցանկության մասին շրջանառվող լուրերին և հարցին, թե արդյոք այս գործի հետ առնչությունն է պատճառը, որ դատախազությունը ցանկություն ունի մտնել ԱԺ՝ Սարգսյանը պատասխանեց, որ հանրային քննարկումների դաշտում ինքը նույնպես լսել է նման տեղեկություն։

«Բայց, թե որքանով այս գործի հետ կապ կարող է ունենալ, ճիշտն ասած՝ այս պահին որևէ տեղեկություն չունեմ»։

Հիշեցնենք, որ Արզումնանյանը կալանավորվել էր Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում