copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:32 10-11-2022

Մենք փորձել ենք սպառնալիքներին բարձր մակարդակով չարձագանքել․ Մարուքյան

«Ֆակտոր թիվիի» եթերում հյուրը Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է։ Վերջինս խոսել է տարածաշրջանային զարգացումների մասին։

«Երկար ժամանակ մենք փորձել ենք ամեն մի եղած սպառնալիքին նման բարձր մակարդակով չարձագանքել, ընդհանուր առմամբ՝ բանակցային գործընթաց է գնում, որ տրամաբանությունը չխախտվի, բայց երբ այդ ամեն ինչը կուտակվում է և դրա կուլմինացիան Ալիևի այսպես ասած փառահեղ ելույթն էր, որը ամբողջությամբ ցուցմունք էր ինքն իր դեմ, առ այն, որ ԼՂ-ում պատերազմը Ադրբեջանն է սկսել։ Մինչ այդ ադրբեջանական պրոպագանդան ջանք չի խնայել, միլիոնավոր դոլարներ է ծախսել հիմնավորելու, որ ագրեսիան սկսվել է ի պատասխան, ի պաշտպանություն, և Ալիևը իր ելույթում, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք տվեց և ամբողջ աշխարհը բնականաբար հետևում է դրան, և արձանագրումը տեղի ունեցավ։ Դրան գումարած այն սպառնալիքները, որ նա հնչեցրել է, և վարչապետի ելույթը ոչ միայն խաղաղապահների վերաբերյալ է, այլ բոլոր սպառնալիքների»։

Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ երբ Լեռնային Ղարաբաղն է իր խնդիրները ներկայացնում, միջազգային հանրության կողմից այլ ընկալում կա, քան երբ դա Հայաստանն է անում։

Մարուքյանը կարևորեց, որ Ադրբեջանը ի պատասխան Արցախի խնդիրների չունի պատասխաններ, ինչը բոլորս գիտենք։

Խոսելով Փաշինյանի հնարավոր բանավոր պայմանավորվածությունների մասին՝ Մարուքյանը վստահեցրեց, որ անհնար է, որ մարդը բանավոր պայմանավորվի, իսկ հետո կռիվ տա, որ չանի․ «Դա ուղղակի բացառված է, դու ուղղակի չես կարող նման բան անել»։

«Այդ բանակցությունների մեջ չկա բանավոր պայմանավորվածություն, տգիտությունը այստեղից է։ Նման ֆունդամենտալ պայմանավորվածությունները կարող են լինել, երբ հանդիպեն և ասեն ռազմագերիներին վերադարձնեն, ու պատասխանեն, որ որպես բարի կամքի դրսևորում կվերադարձնենք, դա կարող է լինել պայմանավորվածություն, բայց, որ միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն է եղել, նման բան ասողները կամ պետք է լինեն ադրբեջանցի կամ Ադրբեջանի լոբբիստ»,- ասաց Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ

Ձեզ գուցե հետաքրքրի