Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:28 10-11-2022

Ինչո՞ւ է այլընտրանքային  ճանապարհը կառուցվել անդրբեջանական անմիջական դիտարկման ներքո. Թաթոյան

Մեր խաղաղ բնակիչների համար ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը առաջացրել է նաև այլ խնդիրներ: Օրինակ՝ Սև լճի հարևանությամբ կա ևս մեկ փոքր լիճ: Այդտեղի մարդիկ այդ լճով իրենց ջրի հասանելությունն են ապահովում:

«Այս պահին կա ջրի հասանելության խնդիր: Ադրբեջանցիները գողացել են 4 մարդատար մեքենա, 3 բեռնատար մեքենա, մինչև 6000-ի հասնող ոչխարներ, միայն մի քաղաքացուց 1300 հատ գողացել են: Այդ խնդիրները ոչ միայն իրենց ներկայությամբ են առաջացնում, այլև իրենց ակտիվ գործունեությամբ:

Որոտանում կա մի քաղաքացի ում տան կես հատվածը Ադրբեջանի սահմանում է գտնվում, մյուս կեսը ՀՀ տարածքում: Մարդկանց տները դիտվում են թշնամու կողմից: Ադրբեջանի զորքերը հենց տեսնում են, որ դիմացի տանը հյուրեր են գալիս, մարդիկ շատանում են, անմիջապես հեռադիտակը վերցնում են ձեռքները, զենքը վերցնում են և զինված գալիս, դիտարկում են անում: Բա սա սեփականության իրավունքի խախտում չի՞:

Շուռնուխի դպրոցի հենց դիմաց գտնվում են ադրբեջանական դիրքերը: Դպրոցի պատուհանից երևում է ադրբեջանական դիրքի վրա գրված ազգայնամոլական կոչը»,- ասաց Թաթոյանը:

Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհներին՝ Թաթոյանն ասաց.

«Պետությունը կառուցում է այլընտրանքային ճանապարհ որը դիտարկվում է թշնամու կողմից, իմաստը որն է: Ինչո՞ւ է այլընտրանքային ճանապարհը կառուցվել անդրբեջանական անմիջական դիտարկման ներքո: Իմաստը ո՞րն է այս ճանապարհը կառուցելու, այն դեպքում, երբ եղել են 2 համեմատաբար անվտանգ ճանապարհի առաջարկ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել

Ձեզ գուցե հետաքրքրի