copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:53 09-11-2022

Խնդիրը կրթությունը արժեք դարձնելն է․ ուսուցիչ

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ուսուցիչները պետք է 800 հազար, մինչև անգամ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանան։ Վարչապետը Ազգային ժողովում հայտարարել էր, որ սա Կառավարության հիմնական նպատակներից մեկն է, որին հասնելու համար առարկայական քայլերն արդեն արված են։ Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է։ Վարչապետն ասել է՝ սա հնարավորություն է, որ ուսուցիչներն իրենք «որոշեն» իրենց աշխատավարձի չափը։

Որքանով է վարչապետի այս հայտարարությունը իրատեսական, Oragir.News-ը փորձել է պարզել հենց ուսուցիչներից։ Ուսուցիչների կարծիքները այս հարցի վերաբերյալ հակասական էին։

Պատմության ուսուցիչներից մեկը նշում է, որ սահմանած նիշը անիրատեսական է․ «Այն, որ այսօր ուսուցիչներս կարիք ունենք աշխատավարձի բարձրացման, դա միանշանակ է, բայց Կառավարության սահմանած նիշը մոտ ապագայում անիրատեսական է»։

Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի մեկ այլ ուսուցիչ կարծում է, որ աշխատավարձի նման չափը միֆ չէ․ «Կարող եմ ասել, որ միֆ չէ ու զարգացումն այս ոլորտում ակնհայտ է։ Իսկ մեկ միլիոնը հստակ թիվ չէ, գուցե լինի, գուցե ոչ, խնդիրը կրթությունը արժեք դարձնելն է, որին միտված քայլերն ակնհայտ են»։

Անդրադառնալով կրթության որակի, դասապրոցեսում տեղի ունեցած փոփոխություններին վերջին երկու տարիների ընթացքում՝ ուսուցիչներից մեկը նշեց, որ այս երկու տարիների ընթացքում դրական փոփոխություններ նկատվել են։

«Եթե անկեղծ ասեմ, որոշակի դրական փոփոխություններ կան, հիմա դրան շատ են ուշադրություն դարձնում, տարբեր վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ են լինում, վերահսկողությունն է շատացել, պահանջներն են շատացել: Այդ ամենի հետ աշխատավարձը մնացել է նույնը, կամ չնչին տարբերությամբ, սրան եթե գումարում ենք գնաճը, պատկերը լրիվ ամբողջական է դառնում»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում