Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:21 09-11-2022

Վստահ եմ, որ այս ամենի պատասխանատուն մի օր անպայման պատասխանատվության է ենթարկվելու․ քաղաքացի

«2020 թվականի եռակողմ հայտարարության միջոցով կորուստներից ազատվելու մասին շատ մեծ թյուրըմբռնում կա։ Դա միշտ կա ու կլինի։ Դա մեր ցավն է»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց մեր համաքաղաքացիներից մեկը։

Այդուհանդերձ, փաստեց, որ չնայած այդ հայտարարությանը՝ հայ զինվորը չի պարտվել։

«Վստահ եմ, որ գալու է մի օր, ու այդ օրը հեռու չէ, ու մեր պատմական տարածքները՝ Ղարաբաղը, և, իհարկե, մնացյալ հատվածը, որ օկուպացրել է Ադրբեջանի Հանրապետությունը, եթե կարելի է հանրապետություն անվանել, վերադառնալու է մեզ։ Թերևս, եռակողմ հայտարարությունն ինչ-որ մի առումով մարդկային կորուստները քչացրեց, այդ երեկոյան, իհարկե, բայց կորուստների առումով մենք օր առ օր տեսնում ենք մարմիններ, որոնք դատաբժշկական փորձաքննության ենթակա պետք է լինեն, հարազատները չգիտեն՝ արդյոք իրենց տղաները մահացել են, թե ոչ։ Գալու է մի օր, երբ այս ամեն ինչի պատասխանատուն պատասխանատվության պետք է ենթարկվի։ Գալու է այդ օրը, վստահ եմ»,- ասաց նա։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում