copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:35 09-11-2022

Նախապես ես ասում եմ, որ խելքի գան մերոնք․ Սամվել Բաբայան

Ազատություն ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրը Սամվել Բաբայանն է։ Վերջինս խոսել է ռուս խաղաղապահների, Արցախի անվտանգության, ՀԱՊԿ-ի, միջանցքի մասին։

«Ես միշտ ասել եմ, որ ռուս խաղաղապահները հինգ տարի հետո դուրս են գալու՝ չնայած բոլոր այն հայտարարություններին, թե իրենք դուրս չեն գալու և ամեն գնով պահելու են Արցախը։ Ես համարում եմ, որ դա իրականությունից շատ հեռու է։ Այն շահերը, որը ունի Ռուսաստանն այսօր Թուրքիայի հետ, գնալու է զիջումների էլի մեր հաշվին։ Դրա համար նախապես ես ասում եմ, որ խելքի գան մերոնք, այդ խնդիրները այլ տեսանկյունով, այլ ձևով լուծումներ գտնեն»։

Անդրադառնալով այն հարցին, թե որն է Արցախի հայկական մնալու ճանապարհը, Բաբայանը նշեց, որ մենք ինքներս պետք է կարողանանք մեր պաշտպանությունը, տնտեսությունը ստեղծել։ Արցախում պետք է ապրելակերպի բարձր մակարդակ ստեղծել․ «Սա է մեր ճանապարհը, և իհարկե պետք է իրավական, միջազգային դատարաններով այդ խնդրին մաքսիմալ ինքնուրույնության հարց լուծել»։

«Պատերազմը հաղթում են ուղեղով, ոչ թե բազուկով, ոչ թե ուժով, ոչ թե դուխով, այլ ուղեղով»,- վստահեցրեց Բաբայանը։

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին, թե իրատեսական է դաշնակցի օգնությանը նորից ապավինելը այս իրավիճակում, Բաբայանը նկատեց, որ Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը բոլորին հավասարապես հետաքրքրում են, և նույնիսկ Ռուսաստանը պատրաստ է երկրներից մեկին ճնշել՝ մյուսի հարցերը լուծելու համար։

Ալիևի՝ Լաչինում անցակետ դնելու մասին հարցին Բաբայանը համոզմունք հայտնեց, որ եթե Արցախը դառնա Հայաստանի մաս, այդ ժամանակ Ալիևը կարող է անցակետը դնել, բայց քանի որ Ալիևը ասում է, որ Ղարաբաղը իր մի մասն է, ապա անցակետ դնելը արդեն ինքը պետք է մտածի, դրանով ճանաչո՞ւմ է, որ Արցախը անկախ պետություն է։

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել