Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:28 08-11-2022

Տոկաեւը չի մասնակցի Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը չի մասնակցելու Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին, նրան կփոխարինի հանրային շտաբի ղեկավար, հանրապետության խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) նախագահ Եռլան Կոշանովը, հետեւում Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի հեռարձակումից, որն անցկացվել Է նոյեմբերի 8-ին։

Ավելի վաղ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել Է, որ նոյեմբերի 11-ը հանրապետության նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերի անցկացման օրն Է: Նոյեմբերի 8-ին ԿԸՀ-ի անդամները վավերացրել են մի որոշում, որի համաձայն, նախընտրական հեռուստատեսային բանավեճերի մասնակիցների ցուցակում Տոկաեւի փոխարեն նշված Է լինելու Կոշանովը: Ղազախստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 20-ին: Նախագահի թեկնածուներ են գրանցվել վեց հոգի, այդ թվում՝ պետության գործող ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ձեզ գուցե հետաքրքրի