Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:37 07-11-2022

Հայաստանի և Թուրքիայի պետական սամանին ական է պայթել

Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանի թուրքական կողմում ականի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «NTV» լրատվականը։

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կարսի նահանգի Տեկորի շրջանի Հալըքըշլաք գյուղի տարածքում։ Գյուղի տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնող թուրքական մասնավոր ընկերության աշխատակիցը ոտք է դրել ականի վրա, որի հետևանքով վերջինս պայթել է։

Ականազերծում իրականացնող աշխատակիցը պայթյունի հետևանքով ոտքից վիրվրվել է։ Վերջինս տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը ծանր է գնահատվել։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։



Ամենից շատ դիտված