Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:15 07-11-2022

Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Աղրը (պատմական Կարաքիլիսա-խմբ.) նահանգի տարածքում այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Վանից Աղրը ուղևորվող մարդատար ավտոբուսը բախվել է ճակնդեղով բեռնված երկու բեռնատարների, որոնք ավելի վաղ բախվել էին իրան և հրդեհ առաջացրել։ Վթարի հետևանքով մահեցել է 7 մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել։

Բախման հետևանքով ավտոբուսում բռնկված հրդեհը դժվարությամբ է մարվել։ Թուրքիայի ժամանդարմերիայի խմբերը դեպքի վայրում անվտանգության լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկել։

Ավելի ուշ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան վթարի վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել։ Վերջինս ցավակցելով մահացածների հարազատներին՝ նշել է, որ վիրավորված 11 քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Ներկայումս դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում։



Ամենից շատ դիտված