Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:42 07-11-2022

Շվեդիայի վարչապետը կայցելի Թուրքիա

​​​​Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը` հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Շվեդիայի վարչապետի այցը Թուրքիա տեղի կունենա նոյեմբերի 7-ից 8-ը։

Տարածված հայտարարության համաձայն` նոյեմբերի 8-ին Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն թուրք-շվեդական հարաբերությունները` իրենց բոլոր հարթություններում։

Հանդիպումների ընթացքում ​​ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի ժամանակ Շվեդիայի հետ ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում նախատեսվում է մտքերի փոխանակություն Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկզբնական շրջանում դեմ էր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Սակայն ավելի ուշ Անկարան համաձայնել էր աջակցել այս երկրների անդամակցության գործընթացին՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ։