copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:43 06-11-2022

Իրանի թշնամիները փորձում են երկրի ներսում նոր Իսլամական պետություն ձևավորել. Իրանի մեջլիսի խոսնակ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անկարգությունների հիմնական կազմակերպիչների համար ժողովրդի պահանջները որևէ նշանակություն չունեն, և նրանք ձգտում են Իրանի ներսում նոր Իսլամական պետություն ձևավորել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

«Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անկարգությունների հիմնական կազմակերպիչները, այսինքն Կենտրոնական վերահսկողական ծառայությունը, Մոսադը և նրանց խմբակցությունները թքած ունեն ցուցարարների պահանջների վրա և ձգտում են ցույցերը վերածել անկարգությունների, հանցագործությունների և նոր Իսլամական պետության ձևավորման»,- հայտարարել է Ղալիբաֆը։

Իրանի խորհրդարանի նախագահն այսօր առավոտյան կայացած նիստում հիշեցրել է, որ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ մի շարք ուժայիններ են նահատակվել։ «Թշնամիները չկարողացան ներթափանցել մեր երկիր՝ շնորհիվ սրբավայրերի պաշտպանների՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գլխավորությամբ, սակայն նրանք այսօր վերարտադրեցին Իսլամական պետությունը Իրանի ներսում»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Նա ափսոսանք է հայտնել, որ մի շարք մշակութային, սպորտային և քաղաքական գործիչներ աջակցում են նոր Իսլամական պետությանը։ Ղալիբաֆը բոլոր համապատասխան կառույցներին կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել։

Իրանի մեջլիսի նախագահը հույս է հայտնել, որ երկրում անվտանգությունն ամբողջությամբ կվերականգնվի՝ Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգում տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում նոր կառավարման ուղղությամբ օրինական և անհրաժեշտ փոփոխություններ սկսելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում