copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:13 05-11-2022

Գրավոր ընթացակարգով քննության հետ կապված խնդիր չենք տեսնում․ դատավորը պրոֆեսիոնալ է և օբյեկտիվ․ Գայանե Պապոյան

Նախօրեին փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը, դատարանի որոշմամբ, կիրականացվի գրավոր ընթացակարգով։ Նոյեմբերի 11-ին կհրապարակվի դատարանի որոշումը։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ որևէ խնդիր գրավոր քննության հետ կապված չի տեսնում, քանի որ նոր ընդունված և հուլիսի 1-ից գործողության մեջ դրված Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ հատուկ վերանայման բողոքները գրավոր ընթացակարգով են քննվում։

«Իհարկե, բացառություններ որպես այդպիսին գրավոր ընթացակարգերի համար նախատեսված չեն, պարզապես նշված է, որ եթե դատարանը հարկ համարի բանավոր, ապա բանավոր ընթացակարգով կանի, բայց ընդհանուր տարբերակը գրավոր քննությունն է»։

Դիտարկմանը, թե արդյոք քննության ընթացքում ասելիք, դիրքորոշում կամ առարկություն հայտնելու անհրաժեշտություն չունեն, փաստաբանն ասաց, որ ոչ․ «Մեզ համար նորմալ ընթացակարգ է»։

Նկատենք, որ իր գրառման ներքո արված մեկնաբանությունում, թե վատ է, որ գրավոր ընթացակարգով է կատարվելու քննությունը, Պապոյանը գրել էր․ «Հատկապես որ որոշման մեջ պաշտպանության կողմի դիրքորոշման մասով սովորաբար նշվում է մեկ նախադասություն՝ «պաշտպանը առարկեց միջնորդության դեմ»՝ ուշադրության չարժանացնելով կողմի որևէ հակափաստարկ»։

Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։

Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն, փաստաբանը նշեց, որ դատավորը պրոֆեսիոնալ դատավոր է․ «Սպասում ենք Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներին։ Այսքանը կարող եմ ասել։ Որևէ այլ բան չեմ ուզում ասել, կարող եմ միայն ասել, որ դատավորը պրոֆեսիոնալ և օբյեկտիվ դատավոր է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում