copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:22 03-11-2022

Սկզբում ասացին՝ աճը կլինի 4 տոկոս, հետո 1 տոկոս, հետո 6 տոկոս». Քերոբյանը կասկածի տակ դրեց ԿԲ-ի կանխատեսումները

Ես առաջարկում եմ Կենտրոնական բանկի կարծիքները տարվա սկզբից նայել, սկզբից գնահատում էին, որ այս տարի տնտեսական աճը կլինի 4 տոկոս, հետո իջեցրեցին 1 տոկոս, հետո բարձրաձրեցին 6 տեկոս, հիմա ասում են՝ 13 տոկոս եւ այլն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԲ-ն չի կիսում կառավարության տեսակետը, որ 2023-ին կունենանք 7 տոկոս տնտեսական աճ, մոտ կրկնակի ավելի ցածր աճ է կանխատեսում:

«Տարվա ընթացքում կառավարությունը ասել է միայն մեկ թիվ, ասել է՝ տարվա կտրվածքով ամենաքիչը կապահովենք 7 տոկոս տնտեսական աճ: Հիմա բնականաբար, այդ թիվը կրկնապատկվել է, առնվազն այս պահի դրությամբ, որը մեր կարծիքով շատ լավ է: Հիմա հաջորդ տարվա համար նորից ասում ենք, որ մեր պլանը ամենաքիչը 7 տոկոսն է: Մենք կանխատեսում չենք անում, պլան ունենք: մենք կառավարության ծրագրում ասել ենք՝ առնվազն 7, բայց նորմալ միջավայրի պայմաններում՝ 9 տոկոս: Հիմա տեղին չի լինի խոսել նորմալ պայմանների մասին»,- ասաց նախարարը:


Եթե վերցնենք այն թեզը, որ այսօրվա բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ մեծ կապ ունեն մարդիկ, որոնք տեղափոխվել են Հայաստան, պետք է նկատի ունենալ, որ այդ մարդիկ տեղափոխվել են Հայաստան, այլ ոչ թե ուրիշ այլ երկրներ:

«Հայաստանը վերջին 4 տարիների ընթացքում ստեղծել է այն բարենպաստ միջավայրը, որտեղ տաղանդավոր ու ստեղծագործ մարդիկ կարող են գալ, ապրել իրենց համար հաճելի պայմաններում եւ նպաստել այդ երկրի տնտեսության զարգացմանը: Վերջին տարիներին ստեղծված միջավայրի շնորհիվ է, որ այդ մարդիկ եկել են Հայաստան: Սա շատ կարեւոր է հասկանալ: Թվում է՝ երկնքից մանանա է ընկել, բայց երկնքից մանանան ընկել է այնտեղ, որտեղ պետք է ընկներ, որտեղ այդ միջավայրը ստեղծված էր, որ ընկներ»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում