copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 03-11-2022

Կոռումպացված և ռասիստական Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղասպանության. Բուայե

Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերությունն Ադրբեջանի հետ խայտառակություն է. էներգետիկ ճգնաժամը չի կարող արդարացում լինել, հատկապես, երբ բախվում ենք իրական պատերազմական հանցագործությունների: Այս մասին Public Senat հեռուստաալիքի եթերում հայտարարել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն։

«Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես, երբ մենք նախագահում էինք Եվրամիությունում։

Դիտորդներ ուղարկելը նվազագույնն է, ինչ մենք կարող էինք անել: Հայաստանի թշնամիները բացահայտ ասում են, որ ցանկանում են ոչնչացնել հայերին: Եվ չնայած դրան՝ մենք շարունակում ենք ընդունել այդ ղեկավարներին, և Եվրոպան Ադրբեջանից գազ է գնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որը հայտարարում է, որ Ալիևը հուսալի գործընկեր է», - նշել է Բուայեն։

Նրա խոսքով՝ Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին։

«Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիների կյանքը: Կա Ադրբեջանի կոռումպացված և ռասիստական պետություն, որը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղասպանության շարունակման»,- հավելել է Սենատորը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում